Իջևան համայնքի ավագանին նշում է, որ ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցման ծախսերի փոխհատուցման համար անհրաժեշտություն է առաջացել համայնքի 2021թ վարչական բյուջեի ծախսային մասում կատարելու 1765,0 հազ դրամի հոդվածային վերաբաշխումներ:
Անհրաժեշտություն է առաջացել նաև եկամտային մասը ավելացնել 108619,7 հազ դրամ սուբվենցիոն գումար, կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար օտարման առաջադրանքը ավելացնել 22000․0 հազ դրամ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Իջևան համայնքի 2021թ վարչական բյուջեի ծախսային մասում կատարել 1765,0 հազար դրամի հոդվածային վերաբաշխումներ, այդ թվում՝ 11․01․02 բաժնի 4891 հոդվածից /պահուստային ֆոնդ/ կրճատել 1765,0 հազար դրամ և հատկացնել 9․05․01 բաժնի 4511 հոդվածին՝ 1309,0 հազար դրամ ,,Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոց,, և 456,0 հազար դրամ ,,Ավանդույթ,, ՀՈԱԿ-ների պահպանման ծախսերին։
2․ Օտարման առաջադրանքը ավելացնել 22000,0 հազ դրամ։
3․ Ֆոնդային բյուջեի եկամտային մասը ավելացնել 108619,7 հազ դրամ, ծախսային մասը ավելացնել 130619,7 հազ դրամ՝ որից 01․01․01 բաժնի 5113 հոդվածին 4000,0 հազ դրամ, 5122 հոդվածին 2000,0 հազ դրամ, 04․05․01 բաժնի 5113 հոդվածին 16000,0 հազ դրամ։
4․ 38-01-00 եկամտային մասում ավելացնել 108619,7 հազ դրամ, որից 06-06-01 բաժնի 5113 հոդվածին ավելանել 64533,7 հազ դրամ և 04-05-01 բաժնի 5113 հոդվածին ավելացնել 44086,0 հազ դրամ։
5․ Հանձնարարել ֆինանսական բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ: