Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.21589ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վոլոդյա Ջանինյանը ծնված՝ 10․07․1948թ․, որ ըստ Գանձաքարի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված 21.07.1991թ. թիվ 7 որոշման ձեռք է բերել 0.12հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.21589հա, ուստի դիմել է օրինական 0.12հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.09589հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված  օրինական 0.12 հա մակերեսով և 0.09589հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1970թ.  կառուցված 169․83քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 3․78 քմ ներքին մակերեսով աստիճանավանդակի, 10․31 քմ ներքին մակերեսով բաց պատշգամբի, 14․28քմ ներքին մակերեսով բաց պատշգամբի, 43․18 քմ ներքին մակերեսով նկուղի  և 98․28 քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-021-0096-0015/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.12հա մակերեսով  և 0.09589 հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված   հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և  բնակելի տունը  կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի  պահանջներով/ և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել Վոլոդյա Ալեքսանի Ջանինյանի Իջևան համայնքի Գանձաքար  բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․12 հա օրինական հատկացված և 0.09589հա մակերեսով  սահմանազատված, չկառուցապատված հողամասի և բնակելի տան հողահատկացման հիմքերը,  ըստ հաստատված հատակագծի /ծածկագիր 11-021-0096-0015/:

2.Վերականգնել քաղաքացի Վոլոդյա Ալեքսանի Ջանինյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական ահմաններում գտնվող, օրինական 0.12հա մակերեսով և 0.09589 հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1970թ.  կառուցված 169․83քմ ներքին մակերեսով բնակելի տան, 3․78 քմ ներքին մակերեսով աստիճանավանդակի,14․28քմ ներքին մակերեսով բաց պատշգամբի, 10․31քմ ներքին մակերեսով բաց պատշգամբի, 43․18 քմ ներքին մակերեսով նկուղի և 98․28 քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ  /ծածկագիր 11-021-0096-0015/ և օրենքի ուժով համարել քաղաքացու  սեփականությունը:

3.Վոլոդյա Ալեքսանի Ջանինյանին պատկանող 0.21589հա մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գանձաքար 28-րդ փողոց 27 բնակելի տուն:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner