Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հ․Ղալումյանը նշում է, որ Իջևան քաղաքի բնակիչ Էդգար Դավթյանը ունի գույքահարկի 3մլն 348 հազար դրամ պարտք, այդ թվում՝ տուգանքը կազմում է 1մլն 48 հազար դրամ։ Է․Դավթյանը դիմել է համայնքապետարան՝ խնդրելով զիջել տուգանքը, միաժամանակ պարտավորվելով մուծել գույքահարկի մայր գումարն ամբողջությամբ․ այսինքն՝ 2 մլն 300 հազար դրամը։
Հաշվի առնելով վերոհիշյաը և ղեկավարվելով ՀՀ ,,Գույքահարկի մասին,, օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով․ Իջևան համայնքի ավագանին որոշում է
Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի բնակիչ Էդգար Դավթյանի փոխադրամիջոցի գույքահարկի 1մլն 48 հազար դրամ տուգանքը զիջել։ |