Հաշվի առնելով ,,Օկոն,, բնապահպահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը /մուտքի դիմում թիվ0065, 10.01.2025թ../ և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով. ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ286 որոշման 46.2. կետի գ/ ենթակետը. Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ հավանություն, Տավուշի մարզ, Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատականին նշանակութան, 394.0546հա մակերեսով արոտավայրեր և 0.3264հա մակերեսով այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ ութ տարի ժամկետով տրամադրել ,,Օկոն,, բնապահպահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը՝ հարավային Կովկասի էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով:
2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ հեկտարի համար չորս եվրոյին համարժեք ՀՀ դրամ: |