Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 6-րդ փողոց 88/10 հասցեում գտնվող 0.23269հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-022-0120-0018/ առկա է 272.23քմ ընդհանուր մակերեսով շինություններ /հյուրանոց/: Հյուրանոցային բիզնեսը զարգացնելու նպատակով քաղաքացին դիմել է հողամասի նպատակային նշանակությունը հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանին պատանող 0.23269հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 6-րդ փողոց 88/10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Արմեն Բորիսի Չապուխյանին պատանող 0.23269հա մակերեսով և 11-022-0120-0018 ծածկագրով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |