Իջևան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքային ենթակայության հիմնարկների օպտիմալացման շրջանակներում վերակազմակերպել Ազատամուտ և Սարիգյուղ բնակավայրերը սպասարկող կոմունալ ծառայության ՀՈԱԿ-ները:
Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 15-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ օրենքով սահմանված կարգով «Ազատամուտի համայնքային կոմունալ ծառայություն» և «Սարիգյուղի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ները վերակազմակերպել և վերամիավորել «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» ԲՀ-ի հետ:
2.«Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» ԲՀ-ի հաստիքացուցակում ավելացնել հետևյալ հաստիքները/կցվում է հավելված/:
|