Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Սերյոժա Միշայի Ղալթախչյանը՝ ծնված 03.09.1972թ., որ 30.09.1993թ. Իջևանի քաղխորհրդի գործկոմի նիստի թիվ 9 արձանագրության հիման վրա, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, անհատական բնակարանաշինության նպատակով իրենց հատկացվել է 400,0քմ մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ վերոնշյալ հողամասը գտնվում է Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, որը համաձայն Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, Իջևան քաղաքը ներառող գլխավոր հատակագծի բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս և հողամասի փաստացի մակերեսը կազմում է 400,0քմ, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա և փաստացի իր տիրապետման տակ գտնվող օրինական 400,0քմ մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0228-0039/:
Հաշվի առնելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ սահմանազատված 400,0քմ մակերեսով, չկառուցապատված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերականգնել Սերյոժա Միշայի Ղալթախչյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 400,0քմ մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-001-0228-0039/՝ համաձայն ներկայացված հատակագծի:
2.Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող՝ Սերյոժա Միշայի Ղալթախչյանին պատկանող 400,0քմ մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 4/2 հողամաս: