Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 դեկտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.21209ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի, Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մարինե Վլադմիրի Դավթյանը՝ծնված 22.04.1965թ., որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ձեռք է բերել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով: Ըստ 22.06.1985թ. կազմված տեխնիկական անձնագրի հողամասի չափը,կազմում է 0.101հա, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.21209հա,որի վրա առկա է 381.7քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է ըստ տեխնիկական անձնագրի 0.101հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.11109հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1964-1998թ.  կառուցված 381.7քմ ներքին մակերեսով բնակելի տան,  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0097-0015/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ տեխնիկական անձնագրով 0.101հա մակերեսով և 0.11109հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված   հողամասի պահպանումը չի խախտումտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 381.7քմ ներքին մակերեսով բնակելի տունը  կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, / և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացի Մարինե Վլադմիրի Դավթյանի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ ք. Իջևան Երևանյան փողոց 2-րդ նրբանցք 6 հասցեում գտնվող՝ ըստ տեխնիկական անձնագրի հատկացված 0.101հա և սահմանազատված, չկառուցապատված 0.11109հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված ընդհանուր 381.7քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-0097-0015/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Տավուշի մարզ, Իջևան համայնք ք. Իջևան Երևանյան  փողոց 2-րդ նրբանցք 6 հասցեում  գտնվող /ծածկագիր 11-057-0097-0015/  0.21209 հա մակերես հողամասով  և 381.7քմ մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ  վերահասցեավորումը՝ Տավուշի  մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան Երևանյան 2-րդ նրբանցք 3/1 բնակելի տուն :

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner