Այսօր: Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 մայիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 81/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0․009 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել  քաղաքացի՝ Հայկազ Ջանիկի Սարգսյանը /դիմոիմ թիվ1599, 30․04․2025թ․/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոց, թիվ81/1 հասցեում գտնվող ավտոլվացման կետի զբաղեցրած և վարձակալության իրավունքվ իրեն հատկացված 0․009հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր  11-001-0094-0047/ սեփականության իրավունքով իրեն տրամադրելու խնդրանքով: Հողամասի նկատմամբ կատարվել է Իջևան համայնքի  սեփականության  իրավունքի պետական գրանցում՝ վկայական թիվ 29042025-11-0041:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0․009հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը չի խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,  չի  դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված  հողամասերի  շարքին, չի գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի  առաջացնում  սերվիտուտ, հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28.02.2025թ. թիվ 3 նիստի թիվ 38  և 29.03.2022թ. թիվ 3 նիստի թիվ 29 որոշումները և  ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի թիվ 66 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի և 2-րդ կետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոց, թիվ81/1  հասցեում գտնվող  0․009հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0094-0047/ գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոց, թիվ81/1  հասցեում գտնվող  0․009հա  մակերեսով հողամասը վաճառել  քաղաքացի՝ Հայկազ Ջանիկի Սարգսյանին գնման  նախապատվության  իրավունքով  /ուղղակի  վաճառք/, 1քմ 4441,8  ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով,  399762 /երեք հարյուր իննսունինն հազար յոթ հարյուր վաթսուներկու/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner