Այսօր: Երկուշաբթի, 16 Հունիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հունիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱԶԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0․12730ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ /ԾԱԾԿԱԳԻՐ 11-059-0024-0024/ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Հակոբ Արշալույսի Իսահակյանը, ծնված՝ 03․01․1963թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ունի բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Վազաշեն բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 19․03.1991թ. թիվ 4 որոշման գրանցված է 0․15 հա հողամաս /ծածկագիր 11-059-0024-0024/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.12730հա, որի վրա առկա է 1960-1970թթ. կառուցված 179․1 քմ մակերեսով բնակելի տուն:Ուստի դիմել է փաստացի տիրապետող 0.12730 հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 179․1քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-059-0024-0024/:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.12730 հա մակերեսով  հողամասը և 179․1քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Վերականգնել քաղաքացի Հակոբ Արշալույսի Իսահակյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.12730 հա մակերեսով հողամասի և  179․1 քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-059-0024-0024/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2.Քաղաքացի Հակոբ Իսահակյանին պատկանող 0.12730 հա մակերես հողամասով /ծածկագիր 11-059-0024-0024/ բնակելի տանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Վազաշեն, 6-րդ փողոց, 3 բնակելի տուն:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner