Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Դավիթ Վլադիմիրի Պետրոսյանը՝ ծնված 10.12.1957թ., որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /ս/մ թիվ 4903, կազմված՝ 23.08.2023թ./ հիման վրա, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոց , թիվ 73 հասցեում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ անհատական բնակելի տների տեխնիկական անձնագրի՝ կազմված 10.08.1983թ., կազմում է 0.0748հա /ծածկագիր 11-001-0151-0039/, ուստի դիմել է օրինական 0.0748հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.02872հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.0748հա մակերեսով և 0.02872հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1965-1997թթ. կառուցված 188.94քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 49.71քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 18.85քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 54.45քմ ներքին մակերեսով նկուղի, 1997թ. ինքնակամ կերպով կառուցված 70.42քմ արտաքին մակերեսով, որից 37.6քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 28.33քմ ներքին մակերեսով նկուղի բաց պատշգամբի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0151-0039/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.0748հա մակերեսով և 0.02872հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասը և 188.94քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 49.71քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 18.85քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 54.45քմ ներքին մակերեսով նկուղը, 1997թ. ինքնակամ կերպով կառուցված 70.42քմ արտաքին մակերեսով, որից 37.6քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 28.33քմ ներքին մակերեսով նկուղի բաց պատշգամբը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, թիվ 13 կետի, ա/ ենթակետի, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներով պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել Դավիթ Վլադիմիրի Պետրոսյանին պատկանող 11-001-0151-0039 ծածկագրով 0.10352հա մակերեսով հողամասի սահմանները՝ ըստ ներկայացված հատակագծի:
2.Վերականգնել քաղաքացի Դավիթ Վլադիմիրի Պետրոսյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 73 հասցեում գտնվող, օրինական 0.0748հա մակերեսով և 0.02872հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, 1965-1997թթ. կառուցված 188.94քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 49.71քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 18.85քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 54.45քմ ներքին մակերեսով նկուղի, 1997թ. ինքնակամ կերպով կառուցված 70.42քմ արտաքին մակերեսով, որից 37.6քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 28.33քմ ներքին մակերեսով նկուղի բաց պատշգամբի նկատմամբ /ծածկագիր 11-001-0108-0014/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 73 հասցեում գտնվող 0.10352հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-001-0151-0039/ կառուցված 70.42քմ արտաքին մակերեսով բնակելի տան շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում, սակայն օրինականացման համար գումար չի գանձվում;
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :