Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 196.25քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0082-0013/ հողամասը կադաստրային քարտեզում արտացոլված է, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չեն:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 196.25քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0082-0013/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |