Տավուշի մարզի Իջևան համայնք, Գանձաքար գյուղի վարչական սահմաններում բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.02505 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.06.2006թ. թիվ 1088-Ն որոշման, նշված 0.02505հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-021-0008-0041/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.02505 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.02505 հա մակերեսով մաս /ծածկագիր ծածկագիր 11-021-0008-0041/, համաձայն հաստատված հատակագծի:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.02505 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար գյուղ, 5-րդ փողոց, թիվ 57/1 հողամաս:
3.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: