Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.19992հա մակերեսով հողամաս:Համաձայն Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փոստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է Սևքար բնակավայրին փոխանցված բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-058-0218-0001/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել և առանձնացված 0.19992հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի Սևքար բնակավայրին փոխանցված, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-058-0218-0001/, առանձնացնել 0․19992հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող առանձնացված 0.19992հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-058-0218-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, գյուղ Սևքար, 35-րդ փողոց, թիվ 1/3 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: