| Իջևան համայնքի մի խումբ բնակիչների կողմից առաջարկություններ են ներկայացվել ինքնակամ կառուցված, ինչպես նաև ինքնակամ օգտագործվող հողամասեր քաղաքաշինական և այլ  նպատակներով, օրենքով սահմանված կարգով՝ աճուրդային, մրցութային և ուղղակի կարգով  հատկացնելու  մասին: Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի  3-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ օգտագործվող  հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու, քաղաքաշինական և այլ նպատակներով՝  աճուրդային, մրցութային և ուղղակի կարգով հողամասեր հատկացնելու մասին  առաջարկությանը համաձայն աղյուսակի։ |