Հաշվետվություններ
|
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿԱՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացման ամսաթիվ` 03 հոկտեմբեր 2025
Հաշվետու ժամանակահատված 03 հոկտեմբեր 2025թ. - 04 հոկտեմբեր 2025թ.
ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Հոկտեմբերի 3-ին, Իջևանի պատկերասրահի շենքի ավագանիների դահլիճում, տեղի ունեցավ Մասնակցային բյուջետավորման 2025 թվականի հանրային քննարկումների և լսումների փուլը։ Հանդիպումը կազմակերպվել էր Իջևանի համայնքապետարանի կողմից։ Հանդիպման նպատակն էր հանրությանը ներկայացնել սահմանված չափանիշներին համապատասխանող առաջարկները, քննարկել դրանք, գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը համայնքի վրա և ապահովել հանրային իրազեկվածությունն ու ներգրավվածությունը առաջիկա քվեարկության փուլում։
ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Համայնքի ներկայացուցիչները և առաջարկ ներկայացրած բնակիչները հնարավորություն ստացան մանրամասն ներկայացնելու իրենց ծրագրերը, դրանց նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ Հանրային քննարկման շրջանակում հնչեցին տարբեր հարցադրումներ, որոնց պատասխանեցին ծրագրերի հեղինակները և հանձնաժողովի անդամները։ Համայնքի բնակիչները կարևորեցին ծրագրերի թափանցիկությունն ու իրականացման իրատեսականությունը՝ ընդգծելով, որ քվեարկության արդյունքում ընտրված ծրագրերը պետք է լինեն ոչ միայն օգտակար, այլև տեխնիկապես իրագործելի։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հանրային քննարկումների արդյունքում բնակիչները տեղեկացան քվեարկության դրվող ծրագրերի մասին, իսկ որոշ առաջարկների հեղինակներին առաջարկվեց ներկայացնել լրացուցիչ մանրամասներ՝ քվեարկության փուլին ավելի պատրաստ լինելու համար։ Քվեարկության գործընթացը կմեկնարկի 2025 թվականի հոկտեմբերի 04-ին։ Հաջորդ քայլով համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ընտրելու լավագույն գաղափարները, որոնք կիրականացվեն Իջևան համայնքում։