Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 սեպտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԵՏԱՀՈՎԻՏ 28 ՓՈՂՈՑ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.142ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ  բնակավայրի 28-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող քաղաքացիներ  Ալիբեկ Ռոբերտի Վանեսյանը, Կարինե Արարատի Մարտիրոսյանը, Նարեկ Ալիբեկի Վանեսյանը, Սարինե Ալիբեկի Վանեսյանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.142հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-022-0002-0020 վկայական թիվ 31082016-11-0024/ 14.12.2023թ./հաշվառման ծածկագիր 2023U7X2FH/ ,  ինքնակամ կերպով կառուցել են  200,0քմ արտաքին մակերեսով,անասնաշենքի ուստի դիմել  շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: 2020թ. ինքնակամ կերպով կառուցված 200.0քմ արտաքին մակերեսով անասնաշենքի  շինությունը չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և   ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, ա/  ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման   պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ,  Իջևան համայնք, Գետահովիտ 28ր-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող քաղաքացիներ  Ասիբեկ Ռոբերտի Վանեսյանին, Կարինե Արարատի Մարտիրոսյանին, Նարեկ Ալիբեկի Վանեսյանին, Սարինե Ալիբեկի Վանեսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.142հա մակերեսով   բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-022-0002-0020  վկայական թիվ 31082016-11-0024/ 2018թ. կառուցված 200.0քմ  արտաքին մակերեսով պահեստը, որի ներքին մակերեսը կազմում է 188.16քմ:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ 28-րդ փողոց,թիվ 4 հասցեում գտնվող 0.142հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում / ծածկագիր 11-039-0002-0020, վկայական թիվ 31082016-11-0024/  կառուցված 200.0քմ արտաքին մակերեսով անասնաշենք շինությունը   գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 14-րդ գոտում՝ պարտավորեցնել, քաղաքացիներ  Ալիլբեկ Ռոբերտի Վանեսյանին, Կարինե Արարատի Մարտիրոսյանին, Նարեկ Ալիբեկի Վանեսյանին, Սարինե Ալիբեկի Վանեսյանին  Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1209/ հազար երկու հարյուր ինը դրամ /ՀՀ դրամ վճարի չափով: 200.0քմ արտաքին մակերեսով անասնաշենքի  դիմաց՝ 241800 ՀՀդրամ/երկու հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր / ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner