Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 մայիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԳԵՏԱՀՈՎԻՏ, 4-ՐԴ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0>086ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 21 հասցեում  գտնվող, քաղաքացի Գոռ Աշոտի Խաչատրյանին պատկանող 0.086հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 22062017-11-0008, ծածկագիր 11-022-0064-0012/  21.12.2023թ.-ին հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 161.09քմ ընդհանուր արտաքին մակերեսով կիսակառույց բնակելի տուն /133,49քմ բնակելի տուն և 27,60քմ նկուղ/, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 147,95քմ, որից բնակելի տան 1-ին հարկ՝ 101.75քմ ներքին մակերեսով, բնակելի տան բաց պատշգամբ՝ 18.60քմ ներքին մակերեսով և նկուղ՝ 27,60քմ մակերեսով,  ուստի քաղաքացին դիմել է շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: Ինքնակամ կերպով կառուցված 161.09քմ ընդհանուր արտաքին մակերեսով  բնակելի նշանակության շինությունները չեն խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,  չեն գտնվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:

Հիմք ընդունելով  26.01.2022թ. ,,ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ,, ՍՊԸ-ի կողմից տրված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունը և   ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, ա/ և բ/ ենթակետերի,  16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի   պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 21 հասցեում  գտնվող քաղաքացի Գոռ Աշոտի Խաչատրյանին  պատկանող 0,086հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 22062017-11-0008, ծածկագիր 11-022-0064-0012/ ինքնակամ կերպով կառուցված 161.09քմ ընդհանուր արտաքին մակերեսով  բնակելի տունը, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 147.95քմ:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 21 հասցեում  գտնվող, քաղաքացի Գոռ Աշոտի Խաչատրյանին  պատկանող 0,086հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասով /վկայական թիվ 22062017-11-0008, ծածկագիր 11-022-0064-0012/ անշարժ գույքը  գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 14-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի Գոռ Աշոտի Խաչատրյանին  Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1209/մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ վճարի չափով՝ 161.09քմ արտաքին մակերեսով բնակելի տան դիմաց՝  194760/մեկ հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner