Իջևան խոշորացված համայնքի հարգելի՛ բնակիչներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հանրային քննարկման, որը նվիրված է մասնակցային բյուջետավորման գործընթացին։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում ստացված մի շարք առաջարկներ անցել են նախնական փուլ, որոնք կցված են ստորև։
Քննարկման ընթացքում մենք կանրադառնանք՝
- նախնական փուլն անցած գաղափարներին,
- դրանց հնարավորություններին և արդյունավետությանը
Քաղաքացիները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց կարծիքը և տալու նախընտրելի առաջարկի օգտին։
Վայրը՝ ք․ Իջևան, Պատկերասրահի շենք, 2-րդ հարկ, ավագանիների դահլիճ
Ամսաթիվը 03.10․2025թ․
Ժամը`-15:00
Կապ- հեռ՝ +37460800094, էլ․ փոստ՝ ijevanmunicipality@gmail.com
Քննարկումը բաց է բոլորի համար։ Ձեր ձայնը կարևոր է համայնքի զարգացման ուղղությունները որոշելու համար։