Համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարն առաջարկություն է ներկայացրել նախկին ոռոգման ջրագծերի չշահագործվող խողովակաշարն ապամոնտաժել և պիտանի հատվածներն օգտագործել նոր ոռոգման ցանց կառուցելու համար։
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն՝
1․Վազաշեն բնակավայրի ,,Ջարգենի տանձենու ու քոլի տակ,, տարածքի չօգտագործվող նախկին ոռոգման ջրագծի 100-120 մմ տրամագծով մետաղյա խողովակաշարը և ,,Սալլամա,, տարածքի 100-150մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակաշարի պիտանի հատվածներն օգտագործել ոռոգման նոր ցանց կառուցելու համար։ |