Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հոկտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՋԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 17/1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.01538ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի  Սուսաննա Սահակի  Մանուչարյանը՝ ծնված 31.10.1957թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Իջևանյան փողոց 23ա (Լենինի 23ա) բնակելի տուն հասցեում /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 1391/ ձեռք է բերել 0.01538հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով: Ըստ 07.02.1987թ. կազմված տեխնիկական անձնագրի հողամասի փաստացի չափը,կազմում է 0.017հա, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.01538հա, որի վրա առկա է 1960-1970թթ. կառուցած ընդհանուր 115.34քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված  փաստացի 0.01538հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  115.34քմ ներքին մակերեսով բնակելի տան,  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0115-0161/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.01538հա մակերեսով  հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 115.34քմ ներքին մակերեսով բնակելի տունը  կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման,  և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել քաղաքացի Սուսաննա Սահակի  Մանուչարյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Իջևանյան փողոց 17/1 բնակելի տուն հասցեում գտնվող  0.01538հա հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 115.34քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ  /ծածկագիր 11-001-0115-0161/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաք Իջևանյան փողոց 23ա  հասցեում գտնվող  0.01538հա մակերես հողամասով բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք,  քաղաք Իջևան Իջևանյան փողոց 17/1 բնակելի տուն:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner