Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59
 

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.67918ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ /ՎԿԱՅԱԿԱՆ 28082024-11-0012, ԾԱԾԿԱԳԻՐ 11-022-0122-0107/ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վալերի Մխիթարյանը /դիմում թիվ0929, 19․03․2025թ․/, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.67918հա մակերեսով /վկայական թիվ 28082024-11-0012, կադաստրային ծածկագիր  11-022-0122-0107/ գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասի նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական  օբյեկտների  գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով՝ անասնաշենք կառուցելու նպատակով։

Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.

Համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող  0.67918 հա մակերեսով  /վկայական թիվ 28082024-11-0012,  ծածկագիր  11-022-0122-0107/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության   հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  գործառնական նշանակության փոխելուն, անասնաշենք կառուցելու նպատակով։

2.Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner