Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Աստղիկ Սարգսի Աթոյանը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,3հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի /վկայական թիվ 12052022-11-0040, ծածկագիր 11-021-0635-0014/ նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով՝ բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Աստղիկ Սարգսի Աթոյանին տրամադրված 0,3հա մակերեսով հողամասը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Աստղիկ Սարգսի Աթոյանին տրամադրված 0,3հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-021-0635-0014/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: