Այսօր: Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 մայիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 11-058-0015-0001,-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.13872ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.77619 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 20.04.2006թ. թիվ 727-Ն որոշման, նշված հողամասից 0.68987հա մակերեսով մասը հանդիսանում է Սևքար բնակավայրին փոխանցված  բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման  գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-058-0015-0002/, իսկ 0.08632հա մակերեսով մասը հանդիսանում է   բնակավայրերի նպատակային, այլ հողեր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-058-0015-0001/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել  0.08632հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

1.Իջևան համայնքի Սևքար բնակավայրին փոխանցված, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության 0.08632 հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին: 

2.Իջևան համայնքի Սևքար բնակավայրին փոխանցված, բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-058-0015-0001;-0002/, առանձնացնել 0․77619հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

3.Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող առանձնացված 0.77619հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-058-0015-0001;-0002/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, գյուղ Սևքար, 16-րդ փողոց, թիվ 30 հողամաս:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner