ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 23.05.2024թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-058-0243-0096 ծածկագրով, 1․29823 հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նշանակության արոտավայրից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-208 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-058-0243-0096 ծածկագրով, 1․29823 հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նշանակության արոտավայրից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելուն: |