Այսօր: Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 հոկտեմբերի 2025 թ.

06.10.2022Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1109 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի 06.10.2022թ. թիվ 1109 որոշման մեջ կատարել փոփոխություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

       ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Համայնքի ղեկավարի 06.10.2022թ. թիվ 1109 որոշումը կարդալ.

 ,,ԻՋԵՎԱՆ  ՔԱՂԱՔԻ   ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ  ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.1773ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՄԱՍԻՆ 

Համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Էլմիրա Սամսոնի Ենգիբարյանը՝ ծնված 06.01.1950թ., և նշել, որ ինքը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի 4-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 16 հասցեում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 161.3քմ մակերեսով բնակելի տուն, որի սպասարկման մակերեսը փաստացի կազմում է 0.1773 հա /վկայական թիվ 2219374/, սակայն օրինական է 0.07 հա մակերեսը,  ուստի դիմել է, որ  մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 700.0քմ մակերեսով հողամասի  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-022-0065-0009/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  1073.0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի  2-րդ  հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշման  պահանջներով.                                                                                    

  ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝  Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի 4-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 16 հասցեում   գտնվող, քաղաքացի Էլմիրա Սամսոնի Ենգիբարյանին պատկանող  1773.0քմ մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-022-0065-0009/:

2.Վերականգնել,  քաղաքացի Էլմիրա Սամսոնի Ենգիբարյանի սեփականության իրավունքը  Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի 4-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 16 հասցեում գտնվող  1773.0քմ  մակերեսով  սահմանազատված հողամասի նկատմամբ  /ծածկագիր 11-022-0065-0009/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner