Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում առանձնացվել է 0.20000 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0249-0032/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.20000 հա մակերեսով հողամաս և կատարել պետական գրանցում և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում առանձնացնել հատուկ պահպանվող տարածք նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության 0.20000 հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
2. Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում առանձնացված 0.20000 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0249-0032/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Երևանյան փողոց, 28/2 հողամաս:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: