Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հուլիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 11-013-0269-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.1 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.1 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 30.03.2006 թ. թիվ 512-Ն որոշման և Տավուշի մարզի Աչաջուր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-013-0269-0001 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.1 հա մակերեսով հողամաս և հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում և հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով  և  ՀՀ կառավարության 29.12.2005 թ. թիվ 2387-Ն և ՀՀ կառավարության 29.12.2011 թ. թիվ 1920-Ն որոշումների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Իջևան համայնքի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-013-0269-0001/ առանձնացնել 0.1 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-013-0269-0001 ծածկագրով  0.1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Աչաջուր, 1-ին փողոց, 9-րդ փակուղի, 15 հողամաս:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հարություն Քարտաշյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner