Իջևանի թիվ 5 մանկապարտեզում առկա է հիմնանորոգված և կահավորված խմբասենյակ և անհրաժեշտություն կա ունենալ կրտսեր խումբ 2-3 տարեկան երեխաներին մանկապարտեզ ընդունելու համար։ Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է․
1․,,Իջևանի թիվ 5 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի կանոնադրությունում կատարել փոփոխություն երեխաների ընդունելության տարիքը դարձնել 2 տարեկանից։ 2․ Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը ,,Իջևանի թիվ 5 մանկապարտեզ" ՀՈԱԿ–ում ավելացնել դաստիարակի և դաստիարակի օգնականի մեկական հաստիք և վճարել սահմանված դրույքաչափերով։ |