Համայնքի ավագանին նշում է, որ համաձայն ՀՀ կառավարության 22․07․2021թ թիվ 1210-Ն որոշման հիման վրա Իջևան համայնքին հատկացվել է 21000,0 հազ դրամ Իջևան քաղաքի Ա․Մելիքբեկյան փողոցի մայթերի եզրաքարերի վերատեղադրման և Երիտասարդական թիվ 5, Ազատամարտիկների թիվ 6 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման հրատապ աշխատանքների ֆինանսավորման նպատակով։
Միաժամանակ անհրաժեշտ է ,,Իջևան քաղաքային համայնքի և 18 գյուղական համայնքների սանիտարական և տրանսպորտային պայմանների բարելավում, ճանապարհների բարեկարգում և հասարակական տրանսպորտի համակարգի կազմակերպում բնակավայրերի և Իջևան համայնքի միջև ,, ծրագրի շրջանակներում կատարել 5% ներդրում։
Հաշվի առնելով ՏԻՄ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի թիվ 36 հոդվածով
Իջևան համայնքի ավագանին որոշում է
Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը
1․Իջևան համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասը ավելացնել 21000,0 հազ դրամով։
2․ Եկամտային մասում ավելացված 21000,0 հազ դրամ գումարը հատկացնել հատկացնել 38.1 բաժնի 900375121192 հոդվածին, իսկ ծախսային մասում 04․05․01 բաժնի 900372000712 հաշվեհամարին։
3․ Իջևանի համայնքի ֆոնդային բյուջեի ծախսային մասում կատարել 15200,0 հազ դրամի վերաբաշխումներ՝ 01․01,01 բաժնի 5121 հոդվածից կրճատել 9455․0 դրամ, 04․05․01 բաժնի 5134 հոդվածից 5745․0 դրամ և հատկացնել 01․01․01 բաժնի 5511 հոդվածին։
4․Հաստատել 2021թ տարեկան ճշգրտված բյուջեն՝ ընդամենը եկամուտները 783571,4 հազ դրամ, ծախսերը՝ 875906,4 դրամ։
5․Բյուջեի դեֆիցիտը կազմում է 92335,0 հազ դրամ, որից 5440,4 հազ դրամը վարչական բյուջեի , 82615,6 հազ դրամ ֆոնդային բյուջեի մասով։
Տարեսկզբի վարչական բյուջեի ազատ մնացորդի ընդամենը 9719,4 հազար դրամ գումարից 5440,4 հազար դրամը ուղղել վարչական բյուջեի դեֆիցիտի, 4279,0 հազար դրամը և ֆոնդային բյուջեի ազատ մնացորդի 82615,6 հազար դրամ, ընդամենը 86894,6 հազար դրամը ֆոնդային բյուջեի դեֆիցիտի ծածկման համար։