Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 132
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՍԱՆՆԱ ՉԱԲՈՒԽՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
,,ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ,, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևանի  համայնքի ղեկավարին  է դիմել «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը /դիմում թիվ Օ-278-բ, 22.10.2025թ./, «Փոքր խմբային տուն» կառուցելու նպատակով, Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում, անհատուց /անորոշ ժամկետով/ օգտագործման  իրավունքով, հողամաս տրամադրելու խնդրանքով։
Հաշվի առնելով վերոգրյալը  և  ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի  պահանջներով՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն, Իջևան համայնք, գ. Աչաջուր, հասցեում գտնվող 0.08154հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն, անհատուց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով տրամադրել «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին, «Փոքր խմբային տուն» կառուցելու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ՉԱԲՈՒԽՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner