Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.2012ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ , ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սիրանուշ Արտաշի Ազատյանը, ծնված՝ 13․10․1947թ․ և Արթուր Ռաֆիկի Ազատյանը, ծնված՝ 20․06․1969թ․ որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք են բերել բնակելի տուն և անասնաշենք՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 6601, 6602/: Հողամասի օրինական մակերեսը, ըստ Այգեհովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի կազմում է 0.17հա, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.2012հա, որի վրա առկա է 1980թ. կառուցված 317․04քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն և օժանդակ շինություններ, ուստի դիմել է օրինական 0.17 հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված  0.0312հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1980թ.  կառուցված  317․04քմ  մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-009-0030-0014/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.17հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված  0.0312հա հողամասը և 317․04քմ մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման,  և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 1.Հաստատել Սիրանուշ Արտաշի Ազատյանին և Արթուր Ռաֆիկի Ազատյանին պատկանող 0.2012հա մակերեսով /ծածկագիր 11-009-0030-0014/ հողամասի սահմանները՝ ըստ ներկայացված հատակագծի:

2. Վերականգնել քաղաքացի Սիրանուշ Արտաշի Ազատյանի և Արթուր Ռաֆիկի Ազատյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.17հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված  0.0312հա և 317․04քմ արտաքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-009-0030-0014/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

 3. Քաղաքացի Սիրանուշ Արտաշի Ազատյանին և Արթուր Ռաֆիկի Ազատյանին պատկանող 0,2012հա մակերես հողամասով /ծածկագիր 11-009-0030-0014/ բնակելի տանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Այգեհովիտ, 1-ին փողոց, 99 բնակելի տուն :

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner