Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 81
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հոկտեմբերի 2021 թվականի N 81

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,1344 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Իշխան Ալբերտի Օհանյանը, որ 14.09.2021թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /գ/մ թիվ 3029, հիմք՝ 18.03.2004թ. թիվ 0054658 վարձակալության իրավունքի գրանցման վկայական/ հասարակական կառուցապատման նպատակով Իջևան համայնքի վարչական սահմաններում Տավուշի մարզ, ք. Իջևան Երևանյան փողոց, թիվ 219/4 հասցով  ձեռք է բերել 0,1344հա մակերեսով հողամաս: 2021թ. կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ  սահմանազատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,1344հա որը    թյուրիմացաբար ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն և ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշումների համաձայն  Իջևան համայնքին է փոխանցվել, որպես պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության 11-001-0247-0001 ծածկագրով հողամասի մաս և քաղաքացին հնարավորություն չի ունեցել հողամասի նկատմամբ կատարել իրավունքների վերագրանցում,  ուստի  հողամասի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0,1344հա մակերեսով հողամասի  նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Իջևան համայքի վարչական սահմաններում, քաղաքացի՝ Իշխան Ալբերտի Օհանյանին տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության 11-001-0247-0001 ծածկագրով և 0,1344հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 3 հոդվածի, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն  Իջևան համայքի վարչական սահմաններում /Տավուշի մարզ, ք. Իջևան Երևանյան փողոց, թիվ 219/4/, քաղաքացի՝ Իշխան Ալբերտի Օհանյանին տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության 11-001-0247-0001 ծածկագրով և 0,1344հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -12

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner