Համայնքի ղեկավարին է դիմել Հասմիկ յանը՝ ծնված 00.00.1939 թ., Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Աչաջուր գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 07.03.1991թ. թիվ 3 որոշման կազմում է 0.09 հա /ծածկագիր 11-013-0090-0015/, չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.13827 հա, ուստի դիմել է օրինական 0.09 հա մակերեսով և 0.04827 հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.16 հա մակերեսով և 0.05559 հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 138.23 քմ բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1 Վերականգնել քաղաքացի Հրանուշ Վահանի Մելքումյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, 0.13827 հա հողամասի, 268.25 քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 100.94 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 35.99 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 9.92 քմ մակերեսով աստիճանի, 102.97 քմ մակերեսով 2-րդ հարկի, 18.43 քմ մակերեսով 2-րդ հարկի բաց պատշգամբի նկատմամբ /ծածկագիր 11-013-0090-0015/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3.Քաղաքացի Հրանուշ Վահանի Մելքումյանին պատկանող 0.13827 հա մակերես հողամասով /ծածկագիր 11-013-0090-0015/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր 13-րդ փողոց, 3-րդ փակուղի, թիվ 1 բնակելի տուն:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :