Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքներ»-ի իրականացման համար 2024 թվականի համայնքի բյուջեում անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն՝ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն Իջևան համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել փոփոխություն․ - եկամտային մասը ավելացնել՝ Այլ եկամուտներ 103 000 000 դրամ, դաս՝ 37-03, - ծախսային մասի 04.02.01 դասում ավելացնել՝ 103 000 000 դրամ հոդված՝ 4239: |