Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2019 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 56/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,2357ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Սասուն Թելմանի Մելքումյանը, որ Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցի, թիվ 56/5 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,2357հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0005-0009/ սահմանների նշահարման ընթացքում պարզվել է,  որ հողամասի սահմանները թիվ 2631509 վկայականում  հողամասի հատակագծի սահմանները սխալ են արտացոլված, իսկ կադաստրային հերթապահ էլեկտրոնային քարտեզում արտացոլված չէ, ուստի դիմել է հողամասի սահմանների ճշտման խնդրանքով:                                                                                                                

      Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43-րդ հոդվածի թիվ 1-ին կետի, թիվ 3-րդ ենթակետի   պահանջներով

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հաստատել՝ Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցի, թիվ 56/5 հասցեում գտնվող սեփականության իրավունքով քաղաքացի՝ Սասուն Թելմանի Մելքումյանին պատկանող 0,2357հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0005-0009/ սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի, թիվ 56/5 հասցեում գտնվող սեփականության իրավունքով քաղաքացի՝ Սասուն Թելմանի Մելքումյանին պատկանող 0,2357հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0005-0009/ հողամասի նկատմամբ իրավունքները վերագրանցելու և թիվ 2631509 վկայականում  հողամասի հատակագծը ուղղելու նպատակով:                            

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

                                                  

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անհայտ օգտատեր  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner