Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.03149հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 1045-Ն որոշման, նշված 0.03149հա մակերեսով հողամասը հանդիսանում է Այգեհովիտ բնակավայրին փոխանցված բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0021-0007/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.03149հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.11-009-0021-0007 ծածկագրով, 0.03149հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոխադրել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:
2.Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.03149հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
3.Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում առանձնացված 0.03149հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-009-0021-0007/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, գյուղ Այգեհովիտ 1-ին փողոց, թիվ1/1 հողամաս:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: