Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 դեկտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.734ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Սևակ Բենիկի Գալստյանը՝ ծնված 29.09.1980թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 8079,8080,8081/ ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով և դիմել հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ քաղվածքի կազմում է 0.37հա, /ծածկագիր 11-020-0011-0005/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.734հա, որի վրա առկա է 1950թ. կառուցված 54,77քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.37հա օրինական և 0.364հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 54,77քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Վերականգնել Սևակ Բենիկի Գալստյանի սեփականության իրավունքը՝ Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.734հա մակերեսով հողամասի և 54.77քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-020-0011-0005/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.734հա հողամասին և 54.77քմ ներքին մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան, Բերքաբեր 3-րդ  փողոց 1-ին փակուղի 3 բնակելի տուն:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner