Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Ռուբեն Ռազմիկի Դավթյանը՝ ծնված 01.10.1961թ.,Արթուր Ռազմիկի Դավթյանը՝ ծնված 19.05.1972թ. որ համաձայն Տավուշի մարզի Սևքար բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Սևքար գյուղում, հատկացվել է 0.124հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.12423հա, որի վրա առկա է 1980թ. կառուցված 19.35քմ մակերեսով մառան, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հատկացված 0.124հա և 0.00023հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-058-0073-0011/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,12423հա մակերեսով հողամասը 19.35քմ մակերեսով մառանը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացիներ Ռուբեն Ռազմիկի Դավթյանին,Արթուր Ռազմիկի Դավթյանին պատկանող 0.12423հա մակերեսով հողամասի սահմանները, /ծածկագիր 11-058-0073-0011/:
2.Վերականգնել, քաղաքացիներ Ռուբեն Ռազմիկի Դավթյանի,Արթուր Ռազմիկի Դավթյանի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող փաստացի օգտագործվող 0.12423հա մակերեսով հողամասի և 1980թ. կառուցված 19.35քմ մակերեսով մառանի նկատմամբ /ծածկագիր 11-058-0073-0011/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:
3. Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացիներ Ռուբեն Ռազմիկի Դավթյանին,Արթուր Ռազմիկի Դավթյանին պատկանող 0.12423հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և մառանին /ծածկագիր 11-058-0073-0011/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար 19-րդ փողոց, թիվ 33 մառան:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: