Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 նոյեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 67/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՎՈՂ 0.07863 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արգամ Գեորգիի Ավետիսյանը,  Իջևան համայնքի, Իջևան քաղաքի, /Մյասնիկյան փողոցի, թիվ67/1 հասցեում գտնվող և իրեն պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07863 հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ11122019-11-0032, ծածկագիր 11-001-0151-0091/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /դիմում թիվ4498, 10.11.2025թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.02313հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 25092025-11-0007, ծածկագիր 11-001-0151-0110/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/2 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի,  Մյասնիկյան փողոցի, թիվ67/2 հասցեում գտնվող 0.02313 հա մակերեսով  հողամասը  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր  հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ  կառավարության ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի  թիվ 8 կետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  Արգամ Գեորգիի Ավետիսյանին պատկանող,  բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07863հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ11122019-11-0032, ծածկագիր 11-001-0151-0091/ կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/2 հասցեում գտնվող 0.02313 հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը  /վկայական թիվ 25092025-11-0007, ծածկագիր 11-001-0151-0110/, ընդլայնման կարգով /ուղղակի վաճառքով/ տրամադրել Արգամ Գեորգիի Ավետիսյանին  ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 12-րդ գոտում, այն վաճառել 1քմ 2887,5  ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝  667879 /վեց հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր յոթանասունինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արգամ Գեորգիի Ավետիսյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07863հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ11122019-11-0032, ծածկագիր 11-001-0151-0091/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/2 հասցեում գտնվող 0.02313հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս  /վկայական թիվ 25092025-11-0007, ծածկագիր 11-001-0151-0110/, ընդլայնված  անշարժ գույքին  տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/1:

3.Քաղաքացի՝ Արգամ Գեորգիի Ավետիսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի  պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner