Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Արուս Սարգսի Ամիրյանը, կառուցապատման իրավունքով, հասարակական կառուցապատման նպատակով իրեն հատկացված, Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 13/82 գտնվող 7,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ իր կառուցապատման իրավունքը /կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 1021, կնքված՝ 03.04.2021թ., վկայական թիվ 21042021-11-0033/ օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի պահանջներով Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 13/82 գտնվող 7,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Արուս Սարգսի Ամիրյանի կառուցապատման իրավունքը /կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 1021, կնքված՝ 03.04.2021թ., վկայական թիվ 21042021-11-0033/ օտարելուն: |