Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Հակոբ Արշալույսի Իսահակյանը, ծնված՝ 03․01․1963թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ունի բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Վազաշեն բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 19․03.1991թ. թիվ 4 որոշման գրանցված է 0․15 հա հողամաս /ծածկագիր 11-059-0024-0024/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.12730հա, որի վրա առկա է 1960-1970թթ. կառուցված 179․1 քմ մակերեսով բնակելի տուն:Ուստի դիմել է փաստացի տիրապետող 0.12730 հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 179․1քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-059-0024-0024/:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.12730 հա մակերեսով հողամասը և 179․1քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Հակոբ Արշալույսի Իսահակյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.12730 հա մակերեսով հողամասի և 179․1 քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-059-0024-0024/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Քաղաքացի Հակոբ Իսահակյանին պատկանող 0.12730 հա մակերես հողամասով /ծածկագիր 11-059-0024-0024/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Վազաշեն, 6-րդ փողոց, 3 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :