Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 մայիսի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 18.04.2025Թ. ԹԻՎ 527 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարի 18.04.2025թ. թիվ 527 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

 ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 1.Իջևան համայնքի ղեկավարի 18.04.2025թ. թիվ 527  որոշումը կարդալ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՀՐԱԲՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.13730ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Կարինե Վոլոդյայի Հովհաննիսյանը՝ ծնված 22․09.1957թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան Մեհրաբյան փողոց թիվ 12 հասցեում ձեռք է բերել 0.13730հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 2157, 18.04.2025թ./: Ըստ 21․06.1985թ. կազմված տեխնիկական անձնագրի հողամասի չափը,կազմում է 0.08հա, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.13730հա, ուստի դիմել է ըստ տեխնիկական անձնագրի 0.08հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.0573հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.08հա մակերեսով և 0.0573հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1960-1989թ.թ. կառուցված 147․7քմ ներքին մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0165-0009/: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ տեխնիկական անձնագրի 0.08հա մակերեսով հողամասը և 0.0573հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 147․7քմ ներքին մակերեսով բնակելի տունը  կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, / և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ. 

1.Վերականգնել քաղաքացի Կարինե Վոլոդյայի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք.Իջևան  Մեհրաբյան փողոց թիվ 12 հասցեում գտնվող ըստ տեխնիկական անձնագրի 0․08հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.0573հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 147․7քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-00165-0009/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner