Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 129
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

Համայնքի ավագանին որոշում է
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը․

  1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին
  2. Իջևան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
  3. ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին
  4. Իջևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու և կազմում փոփոխություններ կատարելու մասին համայնքի ավագանու որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
  5. Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի «Պատմական հիշողություն և մշակույթ» հայկական միության կողմից Իջևան համայնքին նվիրաբերած ավտոբուսը Իջևանի համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառելու մասին
  6. ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի ենթակա բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների 2025թ․ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
  7. ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 2025թ․ աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
  8. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին
  9. Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 73 շենքի թիվ 36 բնակարանն անհատույց օտարելու մասին
  10. Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին
  11. Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0․0621 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
  12. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում նոր նրբանցքի համար հայտ ներկայացնելու և անվանակոչելու մասին
  13. Տավուշի մարզ, Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 7.108095 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
  14. Համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին
  15. ՀՀ պետական բյուջեից 2025թ․ նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու մասին
  16. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 3.06655հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համաձայնություն տալու մասին։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Նիստի օրակարգի նախագծում ընդգրկված «Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի «Պատմական հիշողություն և մշակույթ» հայկական միության կողմից Իջևան համայնքին նվիրաբերած ավտոբուսը Իջևանի համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառելու մասին» հարցը հանվել է օրակարգից՝ նվիրատուի դիրքորոշման փոփոխության պատճառով։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner