Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Էրիկ Ասլանյանը, ք.Իջևան Ազատամարտիկների փողոցում գտնվող /ծածկագիր 11-001-0117-0001/ սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակին վերահասցեավորում տալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան Ազատամարտիկների փողոցում գտնվող /ծածկագիր 11-001-0117-0001/ սեփականության իրավունքով Էրիկ Ասլանյանին պատկանող ավտոտնակին տալ հետևյալ վերահասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան Սևքարեցի Սաքոյի փողոց 8/5 ավտոտնակ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: