Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 36
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան  համայնքի  վարչական  սահմաններում  ընդգրկված,  11-001-0273-0001 ծածկագրով  հողամասի  մաս  համարվող  5.0 հա  մակերեսով  հողամասը  /Իջևանի  Սպիտակ  լիճ  ջրամբարից  արևելյան  հատվածում/  ՀՀ  կառավարության  06.10.2005թ  թիվ  2417-Ն  որոշմամբ  նշված  է  պետական  սեփականություն  հանդիսացող  անտառային  հողեր:  ՀՀ  կառավարության   2006թ  նոյեմբերի  30-ի  թիվ 1720-Ն  որոշմամբ  հաստատված  Իջևան  քաղաքի  գլխավոր  հատակագծում  նույնպես  հողամասը  նշված  է  որպես  անտառային  հողեր:  Նշված  հողամասի  նպատակային  նշանակությունը  առաջարկվում  է  անտառայինից  փոխադրել  հատուկ  պահպանվող  տարածքների  հողեր  նպատակային  և  հանգստի  համար  նախատեսված  գործառնական  նշանակության  հողամաս,  և  ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի  18-րդ  հոդվածի  29-րդ  մասի,  <<Քաղաքաշինության  մասին>>  ՀՀ  օրենքի    հոդվածի,  ՀՀ  2011թ  դեկտեմբերի  29-ի  N 1920-Ն  որոշման  13  և  62  կետերի  պահանջներով՝  ՀՀ  վարչապետի  2009թ  դեկտեմբերի  22-ի  N 1064-Ն  որոշմամբ  ստեղծված  միջգերատեսչական  հանձնաժողովի  նիստում  քննարկելու  համար,  ու  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը.       

Իջևան  համայնքի  ավագանին  որոշում  է.

        1. Տալ  հավանություն  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  /բնակավայրերի/  գլխավոր  հատակագծի  փոփոխության  նախագծին  /գլխավոր  հատակագիծ/`

        Իջևան  համայնքի  վարչական  սահմաններում  գտնվող  5.0 հա  մակերեսով  հողամասը   /11-001-0273-0001 ծածկագրով  հողամասի  մի  մաս/  պետական  սեփականություն  հանդիսացող  անտառային  հողամասերի  կազմից  հանելու  և  հատուկ  պահպանվող  տարածքների  հողեր  նպատակային  նշանակության  հողամասերի  կազմի  մեջ  փոխադրելուն,  գործառնական  նշանակությունը՝  հանգստի  համար  նախատեսված:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner