Համայնքի ղեկավարին են դիմել Վաչագան Վարդանի Գասպարյանը, Անուշ Ռազմիկի Գասպարյանը, Սանասար Վաչագանի Գասպարյանը, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում իրենց սեփականություն հանդիսացող բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 0.1906 հա, որի վրա առկա են 163,38 քմ մակերեսով բնակելի տուն և օժանդակ շինություններ /ծածկագիր 11-013-0097-0003/, ուստի դիմել են 0.1906 հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացիներ Վաչագան Վարդանի Գասպարյանի, Անուշ Ռազմիկի Գասպարյանի, Սանասար Վաչագանի Գասպարյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, 0.1906 հա հողամասի, 163,38 քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-013-0097-0003/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:
2. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղում գտնվող 0.1906 հա մակերես հողամասով /ծածկագիր 11-013-0097-0003/ բնակելի տանը և օժանդակ շինություններին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր 39-րդ փողոց, թիվ 10 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :