Այսօր: Երկուշաբթի, 24 Հունիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 61
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
,,ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ,, ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ԵՎ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ավստրիական զարգացման գործակալության «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում Իջևան համայնքում իրականացվում է դրամաշնորհային «Համայնքների համագործակցություն, կայուն զարգացում» ծրագիրը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի  33-րդ հոդվածի 4-րդ մասով․ 

Համայնքի ավագանին որոշում է․

1․Հաստատել «Համայնքների համագործակցություն, կայուն զարգացում» ծրագիրը։
2․Իջևան համայնքի
2024 թվականի բյուջեում կատարել փոփոխություն՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականցվող ծրագրի շրջանակներում տրամադրվող 3 519 979 ՀՀ դրամ դրամաշնորհը նախատեսել բյուջեի եկամտային մասի 3708 դասակարգմամբ և համայնքի կողմից ներդրման համար համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 450 000 ՀՀ դրամ կրճատել:
3. Ծախսերը նախատեսել համաձայն նախահաշվի՝ 04.07.04 գործառնական դասակարգմամբ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner