Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Արտեմ Մովսեսի Իսկանդարյանը, վարձակալության իրավունքով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով իրեն հատկացված, Իջևան քաղաքի գտնվող 1500,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /վարձակալության պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 1751, կնքված՝ 09.09.2005թ., վկայական թիվ 26112020-11-0008/ օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի պահանջներով
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքում գտնվող 1500,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ քաղաքացի՝ Արտեմ Մովսեսի Իսկանդարյանի վարձակալության իրավունքը /վարձակալության պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 1751, կնքված՝ 09.09.2005թ., վկայական թիվ 26112020-11-0008/ օտարելուն: