Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով պարզվել է, որ կադաստրային քարտեզում արտացոլված են որպես ֆիզիկական անձանց պատկանող հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի ք. Իջևան, Նալբանդյան փողոցում գտնվող 58.4 քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0217-0042/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
2.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 2556․4 քմ մակերեսով /ծածկագիր 11-013-0236-0024/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |